RSS Feed

mardik.am

Երանի թե այնքան սիրենք մեր երկիրը, ինչքան մեր երկիրն է սիրում մեզ. Նիկոլ Աղաբաբյան

17.11.2010

Այսօր Բնության պահպանության թանգարանում տեղի ունեցավ գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանի հերթական անհատական ցուցահանդեսը: Ցուցահանդեսին ներկայացված են նկարչի վերջին 25 աշխատանքները: Նիկոլ Աղաբաբյանի խոսքերով` այս «expo-ցուցահանդես» է, քանի որ ցուցադրված նկարներից շատերը դեռ թաց են: Համաձայն նկարչի` նկարներում պատկերված է Զանգեզուրը, Ղարաբաղը, Շուշին, Լոռին:

 «mardik.am»-ի հետ զրույցում  Նիկոլ Աղաբաբյանը տեղեկացրեց, որ իր գրեթե բոլոր ցուցահանդեսները նախապես ծրագրված չեն եղել:

 «Նկարում եմ, հետո այդ նկարածները հավաքում, նոր միայն ծնվում է դրանց ցուցադրելու գաղափարը: Առաջիկայում ցուցահանդես կազմակերպելու  որևէ այլ ծրագիր չունեմ: Իմ նկարների թիվը երևի մի քանի հազարի է հասնում»,-ասաց նկարիչը:

 Նկարիչը խոստովանեց, որ իր երկիրն այնքան շատ է սիրում, որ այն նկարելուց հաճախ հուզվում է:

 «Այսքան գեղեցիկ երկիր…Աստված մեզ շռայլորեն տվել է: Երանի թե այնքան սիրենք մեր երկիրը, ինչքան մեր երկիրն է սիրում մեզ: Եթե այդ հարմոնիան կայանա, մենք մնացած հողերն էլ կվերադարձնենք: Ես նկարելուց շատ նախաձով էի նայում և նկարում Ատրպատականը, որովհետև այն մերն է, բայց մեզանից խլված է»,- ասաց Նիկոլ Աղաբաբյանը:

 Նկարիչը հավելեց, որ ինքը նկարում է պեյզաժի մեջ:

 Ցուցահանդեսին ներկա դերասան Ազատ Գասպարյանի խոսքերով` Նիկոլ Աղաբաբյանը կախարդ է:

«Նա կարողանում է բնության պատկերներն իր վրձնի մի կտավի ներկի միջոցով փախցնել բնությունից և տալ մարդկանց, թե` առեք բնության ծարավ, բնությունից հեռացած մարդիկ, վայելեք բնության այս պատկերները, որոնք ձեր մեջ գնալով չորանում են: Այս է կախարդ Նիկոլի դերը»,-ասաց նա:

 Համաձայն Ազատ Գասպարյանի` խորհրդանշական է Բնության պահպանության թանգարանում ցուցադրել Նիկոլ Աղաբաբյանի նկարած հրաշք պատկերները:

 Երիտասարդ նկարիչ Դավիթ Հակոբյանի խոսքերով` լավ դասախոսից է կախված նկարչի լավ լինելը: Սակայն, նրա խոսքերով, այսօր կան նկարիչներ, ովքեր նկարում են այնպես, ինչպես կարողանում են:

 «Եվ այդ իրենց նկարածներն իրենք իսկ համարում են շատ լավը, շատ բարձր և անում են սխալ համեմատություններ` ով իրենց նկարածի նման չի աշխատել, ուրեմն վատ է, սխալ է: Նրանք տարված են ինքնահավանությամբ»,-ասաց երիտասարդ նկարիչը:

 Սակայն, Նիկոլ Աղաբաբյանը, Դավիթ Հակոբյանի խոսքերով, փորձառու նկարիչ է:

 «Այս նկարները պետք է  փորձել զգալ»,-հավելեց նա:

.

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s