RSS Feed

azatutyun.am

Բացվեց Նիկոլ Աղաբաբյանի անհատական ցուցահանդեսը

29.01.2010

Ուրբաթ օրը Երեւանում՝ Մոսկվայի տանը, բացվեց ճանաչված հայ գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանի անհատական ցուցահանդեսը:

«Հիմնականում նոր աշխատանքներ են», — «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց գեղանկարիչը՝ շարունակելով. — «Նախ եւ առաջ ասեմ, որ ցուցահանդեսը ես նվիրում եմ իմ տատիկիս՝ Գայան բաբոյիս հիշատակին: Երեկ էր հուղարկավորությունը: Դժբախտաբար, այդպես եղավ, որ համընկավ»:

2010 թվականից իր ակնկալիքների մասին Աղաբաբյանը ասաց. — «Շատ ուզում եմ, որ վերջապես մշակութային կյանքը իր հունի մեջ ընկնի: Ոչ միայն ինձ համար, այլ բոլորիս համար: Եվ ի վերջո մենք սկսենք մշակույթով ապրել: Տուրք չտանք հաստավիզների քաղաքականությանը…»:

«Հեռուստատեսությունները, չգիտես ինչու, անտեսել են մշակույթը», — շարունակեց նա: — «Շատ ուզում եմ, որ փոխվի դա… Հասարակությունն է մշակույթի կրողը, բայց հասարակությանը տեղ չեն հասցնում: Տեղ հասցնողը լրատվամիջոցներն են, հեռուստատեսությունը՝ հատկապես, որը, կարծես թե, մի կուրս է վերցրել, որ լուրջ մշակույթին անդրադարձներ չի անում: Խոսքը իմ նկարչությանը չի վերաբերում»:


.

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s