RSS Feed

panarmenian.net

Երեւանում բացվել է Նիկոլ Աղաբաբյանի` երկու տարում առաջին անհատական ցուցահանդեսը

26 մայիսի 2009 

PanARMENIAN.Net — Հովհաննես Թումանյանի 140-ամյա հոբելյանի պատվին մեծ գրողի հայրենակից, նկարիչ Նիկոլ Աղաբաբյանը կազմակերպել է վերջին 10 տարում ստեղծված նկարների ցուցահանդես: Վերջին երկու տարում նկարչի առաջին անհատական ցուցահանդեսը տեղի է ունեցել այսօր` մայիսի 26-ին, Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում: Բացի գրողի հոբելյանից, ցուցահանդեսը նվիրված էր հենց նկարչի 45-ամյակին:

«Նիկոլ Աղաբաբյանի աշխատանքները ստիպում են դիտողին կանգ առնել ու դրանց հետ երկխոսություն սկսել, իսկ դա ամենագլխավոր առանձնահատկությունն է, որով պետք է օժտված լինի նկարիչը: Իսկ եթե ներկայացված բոլոր նկարներն ունեն այդպիսի հատկություն, ապա կարելի է հետեւություններ անել, որ ցուցահանդսը կայացել է»,- ցուցահանդեսի բացման ժամանակ Նիկոլ Աղաբաբյանի աշխատանքների մասին իր կարծիքներով PanARMENIAN.Net ի թղթակցի հետ կիսվել է գրող եւ արվեստաբան Լեւոն Գալստյանը,- «Նախկինում նրա աշխատանքներում կարելի էր տեսնել սյուրռեալիզմի նկատմամբ նկարչի հետաքրքրությունը, ինչը նրան այդքան էլ չէր հաջողվում: Սակայն ինձ ուրախացնում է, որ նա դիմել է ավանդական հայկական սարյանական ոճին` ավելացնելով դրա մեջ իր հայացքը»:
Նիկոլ Աղաբաբյանը ծնվել է 1964-ին Լոռիում: 1986-ին ավարտել է Երեւանի մանկավարժական համալսարանի մշակույթի ֆակուլտետը: 1992-ից Հայաստանի Նկարիչների միության եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ է: 1986-ից նկարչի անհատական ցուցահանդեսներ են կազմակերպվել Հայաստանի տարբեր պատկերասրահներում, ինչպես նաեւ Սիրիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում եւ ԱՄՆ-ում:

.

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s