RSS Feed

ar.newsarmenia.ru

Գեղակարիչ Նիկոլ Աղաբաբյանի աշխատանքների ցուցահանդեսն է բացվել Երևանում
26/ 05/ 2009

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի Հովհաննես Թումանյանի թանգարանում բացվել է բնանկարիչ Նիկոլ Աղաբաբյանի աշխատանքների ցուցահանդեսը՝նվիրված հայ գրականության դասականի 140-ամյա հոբելյանին։

Ցուցահանդեսին ներկայացվել է 61 աշխատանք, որոնք նկարիչը ստեղծել է 1992-2009 թթ.-ին։ Նկարներում պատկերված է հայրենի բնությունը վառ ուրախ երանգներով։

«Ես հոգնել եմ դժվար ու տխուր օրերից։ Այս լուսավոր գույները թախծի դեմ իմ բողոքի կոչն են»,- ասաց Աղաբաբյանը։

«Նկարներում պատկերված է գույների հրավառություն, դրանք լի են էներգիայով, միմյանց համահունչ բազում երանգներով»,- Նիկոլ Աղաբաբյանի աշխատանքների մասին ասաց ՀՀ վաստակավոր նկարիչ Հրանտ Թադևոսյանը։

Ցուցահանդեսի ժամանակ տեղի է ունեցել նաև նկարչի աշխատանքների հերթական ալբոմի շնորհանդեսը։

Նիկոլ Աղաբաբյանը հայտնի հայ բնանկարիչ է։ Նա ավելի քան 50 անհատական ցուցահանդեսներ է ունեցել Հայաստանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում և Եվրոպայում։ 1992 թ.-ից ՀՀ Նկարիչների միության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ է։

.

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s