RSS Feed

yerevan.am

Բացվել է Նիկոլ Աղաբաբյանի անհատական ցուցահանդեսը

05.10.2011

Տեսանյութ

Երևան քաղաքի պատմության թանգարանի ցուցասրահում բացվել է գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին:

Ներկայացվել են 27 նոր աշխատանքներ` Արցախյան պատերազմի և խաղաղության, Մեծ եղեռնի, ազգային արժեքների ու կրոնի թեմաներով:

Հատկանշական է, որ Արցախյան ազատամարտի առաջին օրերին Նիկոլ Աղաբաբյանը կտավին է հանձնել <<Լույսի գույնը>> ստեղծագործությունը, իսկ 1992-ին իր աշխատանքների ցուցահանդեսն է բացել նախ Շուշիում, ապա նաև Ստեփանակերտում:

<<Անկախությունն ինձ համար ամեն ինչ է: Չեմ կարող ասել, որ վառ գույները խոսում են միայն իմ դրական հույզերի մասին: Կարծում եմ` արվեստագետի հոգու խոհանոցը պետք չէ ամբողջությամբ բացել, այլ ներկայացնել այն, ինչը նկարիչը հասկանում է ապրումներից հետո: Շնորհակալ եմ քաղաքապետարանին և Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին ցուցահանդեսին աջակցելու համար>>,- նշել է գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանը:
Ցուցահանդեսը գործելու է մինչև հոկտեմբերի 15-ը: Մուտքն ազատ է:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

.

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s